Հայ և ֆրանսիացի բժիշկներն անվճար խորհրդատվություն են տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին

Հայ և ֆրանսիացի բժիշկներն անվճար խորհրդատվություն են տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին

Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական հիվանդանոցում սիրտանոթային վիրաբույժ, գյումրեցի Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ «Գյումրու բժշկական կենտրոնում» հայ և ֆրանսիացի բժիշկները հերթական անգամ անվճար խորհրդատվություն են տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին: Այս մասին հայտնում են «Գյումրու բժշկական կենտրոնից»:

Լևոն Խաչատրյանը, «Գյումրու ԲԿ»-ին այցի շրջանակում նվիրաբերել է քայլակներ և սայլակներ՝ բուժում ստացողների տեղաշարժն առավել հարմարավետ կազմակերպելու համար:

Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը բարձր է գնահատել Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական հիվանդանոցի և Գյումրու բժշկական կենտրոնի արդյունավետ համագործակցությունը և, ի երախտագիտություն Լևոն Խաչատրյանի կատարած աշխատանքի, նրան շնորհակալագիր է հանձնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում