Վրաստանի ՆԳՆ. Թբիլիսիում ակցիայի ժամանակ 100 մարդ է ձերբակալվել

Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում ակցիայի ժամանակ 100 մարդ է ձերբակալվել հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը չենթարկվելու եւ անկարգությունների ժամանակ բռնության համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ձերբակալվածներից 68-ը նույն օրը ազատ է արձակվել ստորագրության դիմաց, 32-ը մնում է ժամանակավոր պահման մեկուսարանում:
Հաղորդվում է նաեւ, որ PalitraNews-ի օպերատորի վրա հարձակման եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար ձերբակալվել է 32-ամյա Ի.Կ.-ն:
Մեկ այլ ձերբակալված՝ 55-ամյա Գ.Շ.-ն, վնասել է պարեկային ոստիկանության մեքենան: Քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ հոդվածով՝ գույքի վնասում կամ ոչնչացում:
ՆԳՆ-ում նշել են, որ ակցիաների ժամանակ ոստիկանությունն իրականացրել է բոլոր միջոցները, որոնք նախատեսված են օրենքով: Չնայած ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրել, տարբեր իրեր են նետել, որի արդյունքում ոստիկանները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Կարծիքներ