Աֆղանստանի և Թալիբանի իշխանությունների պատվիրակությունները համաձայնել են արագացնել բանակցությունները

Աֆղանստանի և Թալիբանի իշխանությունների պատվիրակությունները համաձայնել են արագացնել բանակցությունները

Աֆղանստանի ազգային հաշտեցման Գերագույն խորհրդի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է անցկացրել Թալիբանի պատվիրակության հետ, երկու կողմերն էլ պայմանավորվել են արագացնել խաղաղության բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է խորհրդի ղեկավար Աբդալա Աբդալան:

«Երեկ համաժողով է եղել, այսօր մենք հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնելու: Երկու կողմերն էլ կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել արդյունքի հասնելու հնարավորությունները: Բայց մենք հատուկ թեմաներ չենք քննարկել, դա պարզապես կողմերի միջև հանդիպում էր»,-ասել է Աբդալան:

Նրա խոսքերով` կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել միջաֆղանական բանակցությունները Դոհայում:

«Միգուցե Թուրքիայում ևս մեկ հանդիպում լինի, բայց այսօրվա հանդիպումը նպատակ ուներ միմյանց ճանաչել, կապեր հաստատել:  Մեր կողմը պատրաստակամություն է հայտնել արագացնել գործընթացը, նրանց կողմը նույնպես»,-ավելացրել է աֆղան քաղաքական գործիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում