Սպասվում են տեղումներ ձյան տեսքով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում  են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով: 


Հանրապետության տարածքում մարտի  18-ի ցերեկը, 19-20-ին, 22-ի գիշերը, 23-ին երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ին առանձին հատվածներում ինտենսիվ:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 18-21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝

ՀՀ տարածքում՝

Հետևեք մեզ նաև Տելեգրամում