Առավել զարգացնել հայ-լեհական բարեկամական հարաբերությունները. դեսպան Մկրտչյանը հանդիպել է Յակուբ Կումոխի հետ
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է ԼՀ նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար (նախարարի կարգավիճակով) Յակուբ Կումոխի հետ։ Այս մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:
Քննարկվել են Հարավային Կովկասի և լայն Եվրոպական տարածաշրջանի անվտանգության միջավայրին, ընթացող քաղաքական-դիվանագիտական գործընթացներին առնչվող խնդիրներ։
Զրուցակցին ներկայացվել են ՀՀ կառավարության արտաքին քաղաքական գործունեության ուղենիշները, դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա մարտահրավերները։
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնել Հայաստանի և Լեհաստանի բարեկամական հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցությունը։
Կարծիքներ