Դատարանը մերժել է սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

Դատարանը մերժել է սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Նույն գործով անցնում է նաև սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։

Նշենք, որ երկու դատավորներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ 

Նյութի աղբյուրը՝ Lurer.com

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում