ՀՖՖ-ն բաշխել է ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարները հայկական ակումբների միջև
ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը։
Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի.
«Ուրարտու»՝ 250.000
«Շիրակ»՝ 145.000
«Վան»՝ 135.000
«Նոա»՝ 120.000
«Lեռնային Արցախ»՝ 150.000
«Վեստ Արմենիա»՝ 45.000
«Գանձասար»՝ 40.000
«Միկա»՝ 40.000
«Սյունիք»՝ 30.000
«Oնոր»՝ 15.000
«Նիկարմ»՝ 15.000
«Անդրանիկ»՝ 15.000
Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների` համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»:
Կարծիքներ