Երուսաղեմում «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել
Երուսաղեմում զինված անձանց կողմից հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:
Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:
«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում:
Շարժումը կոչ է անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ իրենց կապերով՝ տղաներին անմիջապես ազատ արձակելու համար։
Կարծիքներ