Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Ադրբեջան՝ ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով

Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Ադրբեջան՝ ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։ 

Ալիևը Ռուսաստանում էր գտնվում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև ողջ մնացածներ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում