Հոկտեմբերի 13-18-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 7 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հոկտեմբերի 13-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 12 տուժած և 2 զոհ։
Կարծիքներ