ՀՀ գազի մուտքը ժամանակավորապես ընդհատվել է

ՀՀ գազի մուտքը ժամանակավորապես ընդհատվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ը, դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։

 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում