Մայիսի 9-ին և 10-ին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Մայիսի 11-12-ին, 13-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ՝ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով:
Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ