Ճապոնիայում պլանավորում են Բայդենին հրավիրել Տոկիոյի Օլիմպիադա

Ճապոնիայում պլանավորում են Բայդենին հրավիրել Տոկիոյի Օլիմպիադա

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մարտի 26-ին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտարարել ԱՄՆ իր առաջիկա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին հրավիրելու՝ իր մտադրության մասին:

«Դա բնական կլիներ՝ հաշվի առնելով Խաղերի անցկացման՝ Յոթի խմբի երկրների ղեկավարներից ստացված հավանությունը»,- ասել Է կառավարության ղեկավարը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահին հրավիրելու վերաբերյալ իր պլանների մասին հարցին:

Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետի այցը Միացյալ Նահանգներ կկայանա ապրիլի առաջին կեսին: Յոսիհիդե Սուգան կդառնա օտարերկրացի արաջին ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի հետ: Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում