Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հարցերով ԵՄ-ի հետ փոխգործակցության՝ ԱՄՆ-ի ձգտման մասին

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հարցերով ԵՄ-ի հետ փոխգործակցության՝ ԱՄՆ-ի ձգտման մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը, մարտի 25-ին տեսակապով դիմելով Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել Է Բրյուսելի հետ փոխգործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր արատաքին քաղաքական հարցերի շուրջը, այդ թվում կապված ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Թուրքիայի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահը (…) ցանկություն Է հայտնել միասին աշխատելու ընդհանուր արտաքին քաղաքական շահերի համար, ներառյալ ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը: Բացի դարնից, նա նշել Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Բալկաննների շուրջը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ հավաստել Է «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունների ակտիվացման»՝ իր հանձնառությունը, սերտ համագործակցության կոչ Է արել համավարակի հաղթահարման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, տնտեսական կապերի խորացման «եւ այն բանի ապահոման ուղղությամբ, որպեսզի դեմոկրատներն, այլ ոչ թե ավտոկրատները սահմանեն խաղի կանոնները»: «Նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ի օգտին Է, որ ԵՄ-ն ուժեղ լինի»,- հավելել են Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում