3 կգ մարիխուանա ու զինամթերք է հայտնաբերվել

3 կգ մարիխուանա ու զինամթերք է հայտնաբերվել

Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 57-ամյա բնակիչը տանն ապօրինի թմրամիջոց ու զենք-զինամթերք է պահում։ Ըստ տեղեկությունների՝ նաև թմրամիջոց էր իրացնում Րաֆֆու փողոցի 54-ամյա մի բնակչի, որի տանը նույնպես թմրամիջոց ու զինամթերք կար։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ և նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել են նրանց բնակության վայրերը։ Առաջինի տնից հայտնաբերվել է մոտ 3 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով 11 փաթեթ, իսկ կից ջերմատանը՝ կանեփի 41 բույս, ինքնաձիգի փամփուշտներ ու սվին-դանակ։ 54-ամյա տղամարդու բնակարանում էլ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ կար։

Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ 57-ամյա տղամարդը կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում