Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 14-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:  

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մանրամասներ են ներկայացվել յուրաքանչյուր գերատեսչության կողմից կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել առաջին անգամ Հայաստանում անցկացվող առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում