Կիրկորովը պատրաստվում է ամուսնանալ իր երեխաների մոր հետ
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատրաստվում է ամուսնանալ իր երեխաների՝ Մարտինի և Ալլա-Վիկտորիայի մոր հետ, «Սոբեսեդնիկ» պարբերականին հայտնել է երգչուհի Ալյոնա Կրավեցը: Հարսանիքը տեղի կունենա շուտով:
Հարկ է նշել, որ Կիրկորովն ինքն է հարսանիքի մասին բամբասանքների առիթ տալիս: Վերջերս երգիչն այցելել է նորաձևության դիզայներ Անիկա Քերիմովային, որը հարսանեկան զգեստներ է կարում աստղերի համար:
Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո Կիրկորովն արդեն 15 տարի է, ինչ ապրում է առանց իր «երկրորդ կեսի»: Ցանցում լուրեր են շրջանառվում, որ Կիրկորովի երեխաների կենսաբանական մայրը ոմն Նատալյա Եֆրեմովան է:
Կարծիքներ