Բրիտանիայում կորոնավիրուսի ևս մեկ շտամ են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի մեկ այլ նոր մուտացված տարբերակ են գտել՝ ներմուծված Հարավային Աֆրիկայից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։
Ըստ նրա, Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 վիրուսի մեկ այլ տարբերակով վարակման ևս երկու դեպք, երկուսն էլ եկել են Հարավային Աֆրիկայից:
Հենքոքը նշել է, որ այս «վիրուսը նույնիսկ ավելի վարակիչ է և, կարծես, ավելի շատ է մուտացիայի ենթարկվել, քան նորը»:
Այս կապակցությամբ, Բրիտանիայի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Հարավային Աֆրիկա ճանապարհորդելու, ինչպես նաև պարտադիր երկշաբաթյա կարանտին այս երկրից ժամանողների և նրանց հետ կապ ունեցողների համար, հավելել է Առողջապահության նախարարը։
Կարծիքներ