Մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք՝ հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառմամբ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 5-ին մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք՝ մետրոպոլիտենում եղած հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործմամբ և կիրառմամբ։ Այդ մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջում:
«Պարապմունքի ընթացքում աշխատակիցները գործարկել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման միջոցները։
Վարժանքին մասնակցել է նաև Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը և կարևորել է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ