Խերսոնի շրջանում ռուսական անձնագրերի տրամադրման կետեր կբացվեն
Խերսոնի շրջանի ղեկավարությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների փաստաթղթերի ընդունման կետեր կբացի՝ հայտնել է շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
Նա տեղեկացրել է, որ դիմումների ընդունումը կսկսվի մոտ ապագայում:
«Պարզեցված եղանակով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշմանը սպասում էին Խերսոնի շրջանի գրեթե բոլոր բնակիչները»,- հավաստիացրել է պաշտոնյան:
Խերսոնի շրջանում ռուսական անձնագրերի տրամադրման նախաձեռնությանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
«Օկուպացված տարածքներում ռուսական անձնագրեր բաժանելու ցանկացած փորձ իրավաբանորեն անիմաստ և անհեռանկարային է: Ուկրաինայի անձնագիրն աշխարհում այսօր քաջության և հերոսության խորհրդանիշ է: Իսկ ռուսական անձնագիրը՝ վտարանդու պիտակ»,- նշել է Պոդոլյակը՝ հիշեցնելով, որ ուկրաինական անձնագրով հնարավոր է ճամփորդել «առանց վիզաների և սահմանների»:
Կարծիքներ