Մոսկվայում չարտոնված ցույցի ժամանակ բերման է ենթարկվել Նավալնիի կինը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան, չարտոնված ցույցին մասնակցելու համար Մոսկվայում բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել անօրինական երթի ժամանակ։ Նրան տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է նաև նրա ամուսինը:
Կարծիքներ