Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի. Աննա Հակոբյան

Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ գրառումը..

Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի ...

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնելու է մաքրապատման միջոցառում:

«Ակնկալում ենք համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն: Միջոցառման նպատակն է մասնակիցներին ցույց տալ, որ մենք ենք պատասխանատու մեր գոյացրած ու շրջակա միջավայր նետած աղբի համար և մենք ենք ձևավորում մաքուր միջավայրը», - նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանը։

#մաքրապատում - Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակման, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։

Միջոցառման ընթացքում համայնքի երիտասարդները կսովորեն, որ անձնական նախաձեռնություն ցուցաբերելով՝ իրենք կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին կտա գործնական փորձ` նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մասնակիցները կբաժանվեն մի քանի խմբերի, և մաքրապատման աշխատանքները կիրականացվեն խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքն այս միջոցառման հաջողության գրավականն է: Հաղթող թիմը կստանա խրախուսական նվերներ, մյուս մասնակիցներն նույնպես անմասն չեն մնա՝ կստանան հուշանվերներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում