Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:
Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կարծիքներ