Պենտագոնը դիտարկում է նոր ուժեր Մերձավոր Արևելք տեղափոխելու գաղափարը
Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր ռազմական կոնտինգենտի քանակն ավելացնելու տարբերակը այն բանից հետո, երբ Իսրայելը վերացրեց լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրուլլահին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է NBC հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրա տեղեկություններով՝ զինվորականներն արդեն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին ներկայացրել են տարածաշրջանում զորքերի և սպառազինությունների քանակն ավելացնելու տարբեր տարբերակներ։ Այս հարցով պաշտպանության նախարարը կապ է հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ինչպես պարզաբանում են հեռուստաընկերությունից, վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Կարծիքներ