Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Պուտինն ու Էրդողանը ամուր բարեկամության են հասել իրենց երկրների միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Թուրքիան և Ռուսաստանը երկու հարևաններ են, երկու բարեկամ երկրներ, ես կցանկանայի նշել, որ այս երկրները կիսում են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապեր ինչպես քաղաքական, այնպես էլ ժողովուրդների առումով Պուտինն իսկապես ամուր բարեկամություն է հաստատել երկու երկրների միջև, հատկապես վերջերս»,- ընդգծել է նա։
Կարծիքներ