Հալեպի մոտ գտնվող շուկաներից մեկում ականապատ մեքենա է պայթել. զոհվել է 2 մարդ
Այսօր Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող Ալ-Ռայի գյուղի շուկայում ականապատ մեքենա է պայթել, գրում է տեղական SANA-ն:
Պայթյունի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 13-ը:
Գործակալությունը նշում է՝ տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տեղակայված են Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկիչները:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Կարծիքներ