«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։

Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել են շուրջ 10 հազար տնկիներ։

Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու և ակացիայի տնկիներ։

Այս ծառատունկը նաև ազգային պարկի տարածքում սոճիների չորացման դեմ համալիր պայքարի շրջանակում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում