ԿԳՄՍ նախարարը տոնական օրը նշել է տասնյակ տարիներ կրթության միջոցով հանրային վարքականոն և արժեքներ ձևավորած ուսուցչուհիների հետ

ԿԳՄՍ նախարարը տոնական օրը նշել է տասնյակ տարիներ կրթության միջոցով հանրային վարքականոն և արժեքներ ձևավորած ուսուցչուհիների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։

Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։

«Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։

Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։

Հայաստանում ուսուցիչների 85 %-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։

Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում