187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:
ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ վերը նշված հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման:
Կարծիքներ