Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում մասնակցում է ԱՀԿ գիտաժողովին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում մասնակցում է «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին, որի ընթացքում նախատեսված է փորձի և գիտելիքի փոխանակում թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Կքննարկվեն նաև հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ