Չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում. Ալեն Սիմոնյան

Չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում.  Ալեն Սիմոնյան

«Ազատության» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգանավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասին։ 

«Ազատության» հարցին, թե «Ձեր բացակայության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի և Ձեր կուսակից Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ եղավ. Արգիշտի Քյարամյանը ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել, պատգամավորը պահանջում է ապացուցել, հակառակ դեպքում պնդում է, որ դա խորհրդարանում պետք է հետևանքներ ունենա։ Համաձա՞յն եք Հովիկ Աղազարյանի հետ»,- Սիմոնյանը պատասխանել է.

 

«Ես կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է հասկանանք, որ չի կարելի ՔԿ-ին, ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ, ծանր ու հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների նկատմամբ անհարգալից լինել. Ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Եվ մենք այդ հարցը քննարկում ենք և կքննարկենք, կշարունակենք («Քաղաքացիական պայմանագրի» ներսում)։ Մենք կարգապահական վարույթ ունենք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այն պատգամավորների նկատմամբ և այդ միջադեպի հետ կապված, որը կքննարկենք գալիք վարչության նիստերի ընթացքում։

Արդեն կա քննություն, ինչպես նաև քննություն կա Քննչական կոմիտեի ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում