Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
  
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարներն ու պարեկները:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում