ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս ուսանող է վիրավորվել

Չորս ուսանող վիրավորվել է չորեքշաբթի օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում գեղեցկության սրահի մոտ հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նրա խոսքով, բոլոր չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն։
CBS-ի փոխանցմամբ՝ հրաձգությունն իրականացվել է գեղեցկության սրահի մոտով անցնող մեքենայից։ Տնակում գտնվողներից ոչ ոք չի տուժել։
Միջադեպի պատճառները չեն նշվում։
Կարծիքներ