Վրաստանում ցույցեր են. Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել է, կիրառվել է արցունքաբեր գազ, հատուկ միջոց
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցեր են, իրավիճակը գիշերը լարված է եղել։ Ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառել։
«Ալիք»-ը հայտնում է, որ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են ծավալվում նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին գիշերը ոստիկանները պատ են կազմել։
Ցուցարարները աղբամաններ են տեղադրել անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները:
Ցուցարարների մի մասն էլ շարժվել է դեպի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:
Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այսպես կոչված պղպեղային սփրեյ:
Ցույցի մասնակիցները բողոքում են մարտի 7-ին խորհրդարանում արագացված կերպով ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ:
Կարծիքներ