Քրիստինա Տիմանովսկայան վախենում է իր անվտանգության համար
Բելառուս մարզուհի Քրիստինա Տիմանովսկայան, ով ընտանիքի հետ Լեհաստանում է, վախենում է իր անվտանգության համար:
«Ինձ պետք է անընդհատ թիկնապահներ ուղեկցեն: Ես վստահ չեմ, որ կարող եմ ապահով դուրս գալ փողոց», - ասել է Տիմանովսկայան երկուշաբթի NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում
Մարզուհին նաև նշել է, որ մտադիր է աջակցել իր հայրենակիցներին ՝ շարունակելով մարզական կարիերան: «Ցանկանում եմ շարունակել աջակցել լրագրողներին, մարզիկներին, քաղբանտարկյալներին և բելառուս ժողովրդի այլ ներկայացուցիչներին», - ընդգծել է Տիմանովսկայան:
Կարծիքներ