Եղեգնաձորում բացվել է ԵՄ առաքելության վերջին օպերատիվ բազան
Այսօր ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում իր օպերատիվ բազան է բացել:
Այս մասին ասված է առաքելության X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում:
«Սա վերջին բազան էր, որը բացվեց առաքելության ծրագրի համաձայն:
ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որը կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ