Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է:

Այս առիթով ցանկանում ենք ներկայացնել մտավոր սեփականության (ՄՍ) ոլորտի մասնագետ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի (Muskie Fellowship Program) մասնակից Սարգիս Կնյազյանին: ՄՍ իրավունքի գծով մագիստրոսի կոչում Սարգիսը ստացել է 2009թ. ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիրի համալսարանի Ֆրանկլին Փիրսի իրավագիտության դպրոցից: Այժմ Սարգիսն աշխատում է ՄՍ հարցերով փաստաբան և «Կնյազյան ընդ Փարթնրսը» մասնագիտացված իրավաբանական գրասենյակում զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:

ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքի և փորձի շնորհիվ

նա հիմնել է ՄՍ բնագավառում Հայաստանի ամենահաջողակ գրասենյակներից մեկն ու ստեղծել «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը: Տարբեր նախագծերի, օրինակ՝ դատախաղ-մրցույթի (IP Moot Court Competition) և ՄՍ-ի վերաբերյալ տարեկան զեկույցի (the IP Annual Report) միջոցով Սարգիսը բացահայտում է ոլորտում առկա խնդիրները և օգնում ՀՀ կառավարությանը զարգացնել ՄՍ իրավունքը երկրում: 2020թ.

Սարգիսն ու նրա գործընկերը պատրաստել են զեկույց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության և համապատասխան օրենքի կիրառման վերաբերյալ: ՄՍ իրավունքի համակարգված, ինստիտուցիոնալ պաշտպանությունը կբարձրացնի Հայաստանի մրցունակության մակարդակը՝ խթանելով օտարերկրյա ներդրումների աճին:

Այստեղ կարող եք իմանալ ավելին զեկույցի և ՀՀ կառավարության արձագանքի մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում