Առաջին ալիքի նախկին խմբագիրը 8,5 տարի կանցկացնի գաղութում

Առաջին ալիքի նախկին խմբագիրը 8,5 տարի կանցկացնի գաղութում

Դատարանը ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման։  Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։


Նրան մեղադրում էին Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և տարածելու մեջ։
«Հաշվի առնելով դատախազության դիրքորոշումը՝ դատարանը Օվսյաննիկովային դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման՝ այն ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով»,- ասվում է Մոսկվայի դատախազության տելեգրամյան ալիքի հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունից հավելել են, որ դատարանը նրան 4 տարով արգելել է զբաղվել կայքերի կառավարմամբ։

«Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում