Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման համար շենք-շինությունների կառուցապատման տարածք, հետևել շինարարության ընթացքին

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման համար շենք-շինությունների կառուցապատման տարածք, հետևել շինարարության ընթացքին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում նախարարը քննարկել է նաև ԶՈՒ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։

Նախարարը շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում