Մհեր Գրիգորյանը և Նիշա Բիսվալը կարևորել են Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:
Նիշա Բիսվալը ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը:
Կարծիքներ