Շոլցը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու մտադրության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ, նույնիսկ եթե բանակցությունների ժամանակը դեռ չի եկել:
«Նախ պետք է գա մի պահ, որը կբացի խաղաղության հեռանկարը», - ասաց Շոլցը հինգշաբթի ZDF հեռուստաալիքի եթերում : «Դա է պատճառներից մեկը, որ, օրինակ, ես նորից ու նորից կխոսեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի համոզեմ նրան, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նաև, ըստ նրա, պետք է հուսալ, որ «մի օր կգա մի պահ, երբ իսկապես հնարավոր կդառնան ազնիվ բանակցություններ, որոնք կհանգեցնեն ընդունելի արդյունքների»։
Կարծիքներ