Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է G7-ի գագաթնաժողովին Զելենսկու անձնական մասնակցությամբ
Ուկրաինական կողմը շահագրգռված է և կարևոր է համարում նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին ճապոնական Հիրոսիմայում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Տոկիոյում Ուկրաինայի դեսպան Սերխի Կորսունսկին՝ պատասխանելով Ճապոնիայի օտարերկրյա լրագրողների ակումբում տված հարցին։
«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկու անձնական մասնակցությունը Հիրոսիմայի գագաթնաժողովին շատ կարևոր կլինի, այն շատ խորհրդանշական կլինի»,- ասել է նա։
Ուկրաինայի դեսպանը խոստովանել է, որ նման ուղևորության կազմակերպումը շատ դժվարություններ է պարունակում, այդ թվում՝ նյութատեխնիկական, սակայն ընդգծել է, որ այս գաղափարը «արժանի է քննարկման և մանրակրկիտ ուսումնասիրության»։
Կարծիքներ