Բանակցությունները կանգնեցնենք՝ գերիներին տալո՞ւ են, Օսկանյանի ասածը գնահատում եմ սադրանք․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Օսկանյանի այն հարցին, թե իշխանությունը պետք է կանգնեցնի խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցությունները, քանի դեռ հայ գերիներին չեն վերադարձրել։
«Կանգնեցնենք մեր գերիներին հետ են տալո՞ւ, թե՞ վախենալու են։ Եթե Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք»,- արձագանքեց նա։
Նա նկատեց՝ պետք չէ մոռանալ, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, որոնք տարբեր միջնորդներով, բանակցություններով, ու հնարավորություններով ետ են վերադարձել․ «Հետո վարչապետին մեղադրում էիք, որ ասում էր՝ «թող մեր գերիները մեզ ներեն, բայց մի քիչ էլ թող սպասեն, մենք իրենց անպայման հետ կբերենք»։ Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի ենք հետ բերել, հիմա մնում է հաստատված 23 հոգի, որից 11-ը դա Ղարաբաղի նախկին ղեկավարություն է»։
Դիտարկմանը, թե գերիների վերադարձի համար տեսանելի քայլեր չեն արվում, Սիմոնյանը պարզաբանեց․
«Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող են երբևիցե չվերադառնալ։ Այդ 23-ն էլ, որ ասում ենք, այդ 11 թե 12, թե 13-ը, 44-օրյա պատերազմից հետո մնացել է 11 հոգի 150 հաստատված գերիից, ի՞նչի մեր ընդդիմախոսները սա որպես դրական բան են ասում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նենց պարտավորություններ կային ստանձնած, որոնցից որևիցե մեկը տեղի չուենցավ, բայց գերիների հարցը մենք լուծեցինք, որևիցե հանդիպում կամ միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև ես, չբարձրացնենք գերիների հարցը, ու չզբաղվենք այդ հարցով ։ Նույնիսկ իմ գործընկերոջ Ադրբեջանի մինի մեջլիսի ղեկավարի հետ այդ հարցը եղել է սեղանին, և դա եղել է առաջնային։ Ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից մեկը եղել է այն, որ ես շատ եմ պնդել»։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե իշխանությունը այս փուլում շահագրգիռ չէ վերադարձնել Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին, Սիմոնյանը շեշտեց․
«Մենք շահագրգիռ ենք, որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևիցե գերի, մի մարդ, որը հիմա Բաքվի դատարանում է, այդ ձևական դատավարության ընթացքում ենթարկվում է դատավարության, մեր համար համարվում է անցանկալի անձ, դրանք մեր հայրենակիցներն են, որ նրանց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել ու արվում են»։
Կարծիքներ