Մինչև 300 մ. BBC-ին պատմել է Հավայան կղզիներում բնակվող «ժայռ մագլցող» էնդեմիկ ձկնատեսակի մասին
BBC-ն հրապարակել է հոդված, որում հեղինակ Մեգան Մինր Մարեյն անդրադարձել է Հավայան կղզիների քաղցրահամ ջրերում բնակվող գոբի ձկներին, որոնց հաճախ անվանում են 'o'opu:
Էնդեմիկ այս տեսակի ներկայացուցիչները հայտնի են կղզիների ջրվեժները՝ մինչև 300 մետր բարձրանալու հատկությամբ:
Հեղինակը ճանապարհորդություն է կատարել դեպի կզղիներ` այս ձկներին հայտնաբերելու նպատակով: Հեղինակը նշել է, որ 'o'opu -ներին հայտնաբերելը բավականին հեշտ է և հավելել, որ գիտնականների պնդմամբ, այս տեսակը էնդեմիկ է և այդքան էլ լավ ուսումնասիրված չէ: Դրանց հիմնական կենսաբանական և էկոլոգիական հատկությունները դեռևս անհայտ են, սակայն այն ինչ բացահայտել են գիտնականները, հետաքրքրաշարժ է:
ԱՄՆ-ի անտառային ծառայության մաս կազմող Pacific Southwest Research Station-ի ջրային հետազոտությունների գծով էկոլոգ Ռիչարդ Մըքքենզին ասել է. «Նրանք տարօրինակ ձևով ջրից ցատկում են դեպի ջրվեժի կողմն ու վեր բարձրանում»:
Հոդվածագրի ուսումնասիրման համաձայն, ձկների այս տեսակն այսօր ամոնյակից թունավորվելու վտանգի առջև է կանգնել, որը նրանց տեսակին սպառնացող միակ վտանգը չէ:
Կարծիքներ