Որոնք են ներկայում կորոնավիրուսի ամենատարածված տարատեսակները և ինչ է հայտնի դրանց մասին. CNN-ի անդրադարձը
Օր-րի ամբողջ աշխարհում COVID-19-ի նոր տարատեսակներ են հայտնաբերվում, որոնք քիչ թե շատ տարբերվում են միմյանցից: CNN-ն ամփոփ հոդված է հրապարակել հիվանդության տարատեսակների մասին, որտեղ ներկայացրել է այս պահին դրանց մասին գիտությանը հայտնի տեղեկությունները:
«B.1.1.7». կորոնավիրուսի մուտացիայի այս տեսակն առավել հայտնի է «բրիտանական» անունով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, որից հետո սկսել է մեծ տարածում գտնել ողջ աշխարհում: Հիվանդության այս տարատեսակն 70 տոկոսով ավելի վարակիչ է՝ մյուսների համեմատ, սակայն մահացության ցուցանիշի առումով գիտնականներն էական տարբերություն չեն նկատել:
«B.1.351». կորոնավիրուսի այս տարատեսակն հայտնի է «հարավաֆրիկյան» անունով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս պահի դրությամբ աշխարհի ավելի քան 30 երկրում գրանցվել են այս շտամով վարակման դեպքեր:
«P.1». կորոնավիրուսի այս տարատեսակ, որն առավելապես հայտնի է «բրազիլական» անունով, շատ ավելի քիչ է տարածում գտել աշխարհում՝ ի տարբերություն «հարավաֆրիկյան» և «բրիատանական» շտամերի: Այնուամենայնիվ, այն հունվարին առաջին անգամ հայտնաբերվել էր ԱՄՆ Մինեսոտա նահանգում՝ Բրազիլիայից ժամանած մի ճանապարհորդի մոտ:
«L452R». թերևս կորոնավիրուսի տարատեսակներից ամենանորն է: Այս մուտացիան առաջին անգամ հայտնաբերել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Այնուամենայնիվ, այս տարատեսակի մասին դեռ շատ քիչ բան է հայտնի: Գիտնականները դեռևս ուսումնասիրություններ են իրականացնում հասկանալու համար, թե արդյոք «L452R»-ն ավելի վարակիչ է կամ մահացու:
Կարծիքներ