Օլիմպիական խաղերում կամավորության սկզբունքով կաշխատեն հարյուրավոր բժիշկներ

Օլիմպիական խաղերում կամավորության սկզբունքով կաշխատեն հարյուրավոր բժիշկներ

Առաջիկա Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մարզական 280 բժիշկներից մրցումներում աշխատելու հայտեր է ստացել: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նրանք ծառայություններ  կմատուցեն օլիմպիական ավանում  և մրցասպարեզներում: Բժիշկները կաշխատեն կամավոր հիմունքներով ՝ առանց աշխատավարձի:  Առաջին հերթին աշխատանքներում ներգրավված կլինեն օրթոպեդներ և ատամնաբույժներ: 

Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտի շուրջ 10 հազար ներկայացուցիչներ կներգրավվեն օլիմպիական խաղերում: Կազմկոմիտեում կարծում են ,որ  Խաղերի նկատմամբ բժիշկների ուշադրությունը կօգնի նվազեցնել  հոռետեսությունը միջոցառման  կայացման հարցում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում