Վերակառուցվում է Մարմաշենի Քեթի բնակավայրի մանկապարտեզի շենքը
Ընթացքի մեջ են Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 40,790,918 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 40%:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Վերակառուցվում է համայնքի Քեթի բնակավայրի 30-40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Լինելու են խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։
Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ծրագրի արդյունքում ստեղծվել է 12 հիմնական և 5-10 ժամանակավոր աշխատատեղ»,- ասված է Շիրակի մարզպետարանի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ