ՕԽ-2024. իտալուհի բռնցքամարտիկը հրաժարվել է տրանսգենդերի հետ պայքարից՝ վախենալով տղամարդկային հարվածների ուժգնությունից
Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչի բռնցքամարտի մենամարտը իտալուհի Անժելա Կարինիի և Իման Հելիֆ անունով ալժիրցու միջև ավարտվել է սկսվելուց 46 վայրկյան անց։ Կարինին հրաժարվել է շարունակել մենամարտը և արտասվելով հեռացավ ռինգից։
Առաջին ռաունդում իտալուհին երկու հարված է բաց թողել գլխին, ինչի պատճառով նույնիսկ գլխի սաղավարտն է արձակվել։ Այնուհետ Կարինին դադարեցրել է մենամարտը, վերադարձել իր անկյունը, իսկ հետո դուրս եկել մենամարտից և լքել ռինգը: Մրցավարը հաղթող է ճանաչել Հելիֆին։
Անցյալ տարի ալժիրցի մարզիկը ձախողել էր սեռի թեստը: Նա որակազրկվել է 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, սակայն նրան թույլ են տվել մասնակցել Օլիմպիական խաղերին։
Ռինգը լքած Անժելա Կարինին ավելի ուշ հայտարարել է, որ ինքն իրականում կնոջ հետ չէր մենամարտում, այլ զգում էր չափազանց ուժեղ տղամարդկային ձեռքի հարվածներ և վախեցել է, որ իր առողջությանը կարող է անդառնալի վնաս հասցվել:
Փարիզի խաղերին միայն երկու տղամարդ է մասնակցում, ովքեր սեռափոխվել են և իրենց կին են համարում։ Բացի Հելիֆից, մեկ այլ տրանսգենդեր բռնցքամարտիկ էլ կա՝ Թայվանից Լին Յութինգը։
Ինչպես պարզաբանել է ՄՕԿ-ը, մարզիկներին թույլատրվել է մասնակցել խաղերին, քանի որ նրանք պահպանել և հարգել են ընտրության կանոնները։
Կարծիքներ