Իսրայելի առողջապահության նախարարն արգելել է ՀԱՄԱՍ-ի վիրավոր զինյալների բուժումը

Իսրայելի առողջապահության նախարարն արգելել է ՀԱՄԱՍ-ի վիրավոր զինյալների բուժումը

Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը կարգադրել է արգելել ՀԱՄԱՍ-ի վիրավոր զինյալներին պետական հիվանդանոցներում բուժել։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

«Այս դժվարին ժամանակներում առողջապահական համակարգը պետք է ամբողջությամբ կենտրոնանա կոտորածի զոհերի՝ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) զինվորների բուժման վրա: Առողջապահության համակարգում ահաբեկիչների անվտանգությունն ու բուժումը զգալիորեն վնասում է այդ ջանքերին, հետևաբար իմ ղեկավարությամբ նրանք չեն բուժվի»,- ընդգծեց առողջապահության նախարարը։

Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ զինյալները վիրավոր իսրայելցիների հետ միասին կառավարական հիվանդանոցներ են տեղափոխվելու։ Առողջապահության նախարարության ղեկավարն արդեն տեղեկացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին իր որոշման մասին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում