Բուդապեշտում զանգվածային ցույց է տեղի ունեցել Օրբանի հրաժարականի պահանջով
Երեքշաբթի երեկոյան Բուդապեշտում ցույց է տեղի ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականի պահանջով։ Մի քանի հազար մարդ, շատերը՝ ջահերը ձեռքներին, երթ են կազմակերպել Գլխավոր դատախազության շենքից դեպի խորհրդարան և ցույց են անցկացրել կենտրոնական Լայոս Կոսութ հրապարակում։
Ակցիան կազմակերպվել է կառավարության նախկին պաշտոնյա Պիտեր Մագյարի կոչով, ով հրապարակայնորեն իշխանություններին մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Նա հրապարակել է տնային զրույցի ձայնագրությունը իր նախկին կնոջ՝ Ջուդիտ Վարգայի հետ, ով վերջերս երկրի նախագահ Կատալին Նովակի հետ հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդու ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատճառով։
Կարծիքներ